Ավելի լավ է խինդով քան լացով (c եթե Արամայիս Սահակյանը դեռ չի ասել)՝
իսկ ով իրոք կարծում էր, որ հայ քյառթերի արքային ես ցանկանում եմ տեսնել Բաղրամյանի պրեզիդենտական պալատում քան թե Սևանի ճանապարհի ֆեոդալական ռաբիզ ապարանքում հումոր զգացողությունը կորցրել է: Նույնիսկ գերմանացիներին տվել անցել է :
Դիտեք գերմանական հումոր Ալիևի մասին, (գերմաներնի իմացությունը պարտադիր չէ)՝
ՀԳ այս բլոգը կամաց-կամաց տեղափոխվում է ֆեյսբուք: Հնգերացեք
Svejk Am -ի հետ:
-------
upd Մեկ էլ նախքան փակելս մի հատ խնդրանք, Հայելի Ակումբի կազմակերպչին ասեք հետևի պլակատների փնթի վիճակը շտկի: Ոչ ամեն տնական ու տնայնավարի բանն է, որ լավ է: Ասուլիս վարելն ու կազմակերպելը պոպոքի մուրաբա չէ: Իսկ գիտեք արդյո՞ք եթե իր հյուրերին հողաթափ (տապչկա) առաջարկում է:
Բայց շոֆեռի պահով ճիշտ ա ասում: Սովետի շոֆեռները բենզին քաշելու շլանգով էին ծնվում:
«Սաշիկ Սարգսյանը մոտավորապես այնքան լեզուներ գիտի, ինչքան ամբողջ իրենց թիմը՝ տարբեր լեզուների առումով: Եվ շատ գրագետ գիտի այդ լեզուները: Այնպես որ, եթե ժամանակին կարողացել են իրենց հանգուցալուծումը գտնել եւ մեսիջներով ուղղորդված գալ մտնել հասարակություն՝ դա իրավունք չի տալիս մարդկանց արդար մոտեցումներն ու գրագիտությունը կապել «Կռազի» շոֆերի հետ: «Կռազի» շոֆերներն այն թվականներին ամենալավ ապրող մարդիկ էին մեր հասարակության մեջ: Ես ուսուցիչ եմ եղել, դպրոցի տնօրեն, մի քանի անգամ ավելի լավ էին իրենք ապրում»:
Աֆիցանտ կար, աֆիցանտ էլ մնաց:
Ինչպես գիտեք սա հայ ազատագրական պայքարի հայտնի կոչերից է: Քիչ առաջ մի տեղ տեսա, որ դաշնակցականները դեռ օգտագործում են այն: Հետո հիշեցի Հայրիկյանի վերջին ասածը: Պարզվում է ճիչտ է ասել:
ՀԳ Հայրիկյանին ես կուզեի տեսնել գալիք խորհրդարանում:
Մի տարբերությամբ միայն, ինքը ներողություն ա խնդրել իսկ դրանց ընտրողները ոչ:
Հարց,- Ինչո՞ւ է հայաստանցին ծառայել ԼՂՀ-ում.
Պատասխան ՊՆ-ից,- հարցը դուրս է ՊՆ-ի իրավասությունից:
Սա շատ լավ հարց է, բայց պատասխանը շատ անհաջող է:
ՀՀ քաղաքացին չպետք է ծառայի մի այլ երկրում, այդ երկրի բանակի ենթակայության տակ: Դա համարվում է դավաճանություն կամ վարձկանություն: երկու դեպքն էլ պետական հանցանքներ են: Պատկերացրեք ՀՀ քաղաքացին գնում է ծառայելու Վրաստանի բանակի ենթակայության տակ:
Կասեք ԼՂՀ-ն տարբեր է: Իսկ ես կասեմ, ո'չ տարբեր չէ: Նույնիսկ շատ վատ է՝ ՀՀ-ն չի ճանաչում ԼՂՀ-ին, սարսափելին՝ ՀՀ-ն ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ստորագրած մի քանի փաստաթղթերի ճանաչում է Ադրբեյջանի ամբողջականությունը: Իսկ երկրների ամբողջականությունը ամրագրված է այն սահմաններում, որոնք ճանաչում են աշխարհի բոլոր պետությունները և ՄԱԿ-ը:
Սա իր մեջ պարունակում է երկու հանցագործություն: որոնց հիմնադիրն է Ռոբերտ Քոչարյանը և շարունակում է իրականացնել Սերժիկ Սարգսյանը: Միայն սրանց համար այս մարդիկ պետք է դատվեն:
Ահա այդ երկում շատ ծանր հանցագործությունները՝
1 Հայաստանի Հանրապետության հանդեպ ՀՀ-ն փաստացի ներքաշելու պատերազմի՝ և դնելու վտանգավոր դիվանագիտական կացության մեջ:
Երեք պետական մակարդակի լուծում կա սրան
ա) ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ին և տեղակայում իր զորքերը միջպետական պայմանագրի շրջանակներում:
բ)ՀՀ-ն իր զորքերը տեղակայում է, որպես խաղաղապահ զորքեր պաշտպանելու համար տեղի հայ բնակչությանը:
գ) ՀՀ-ն գրավում է ԼՂՀ-ն, և հարցը համարում լուծված:
Սրանք պարունակում են որոշ վտանգներ:
2 Հանցագործություն ՀՀ քաղաքացու սահամադրական իրավունքի դեմ
ՀՀ քաղաքացուն դացնում են զինապարտ, դավաճան:ՀՀ զինակոչիկին տեղակայում են մի տարածքում որտեղ պաշտպանված չեն նրա իրավունքները, նա չունի որևե գարգավիճակ, բռնանում են նրա կամքին և ազատությանը:
Սրա միակ լուծումը այն է, որ ՀՀ զինակոչիկը պայմանագիր է կնքում ՀՀ ՊՆ-ի հետ իրեն տեղակայելու ԼՂՀ տարածքում: Այսպիսով հարգվում է ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը:
Տես ավելին
Մի քիչ մտածելուց հետո տեղը բերեցի: Սա էն Հայ Հիտլեր Ասրյանին ա նման: Նույն կաղապարից ձուլած կերպարներ են:
Ուրեմն սա ա հայ նոր կառյերիստների կաղապարը: Կապ չունի թէ ում վրա ինչ տեսակի ներկ ա փչաց՝ Եվրոպական, Ռուսական թե «Նժդեհական»: Ներկի տակինu նույնն ա:Ներկը քերես տակին նույն ակումուլյատրից հանած արճճի (անագի) կոպիտ ձուլակտորն ա:
Դիտեք մինջև վերջ:
Մաս երկու և երեք էլ կա: Բայց հանի, որ ես իմ ընթերցասեր բարեկամների առողջության մասին մտածում եմ էստեղ չեմ զետեղի: