Վերջն ավելի լավ է այսպես

մտածեցի, որ ավելի լավ է վերջացնել այսպես քան այսպես՝
Ավելի լավ է խինդով քան լացով (c եթե Արամայիս Սահակյանը դեռ չի ասել)՝
իսկ ով իրոք կարծում էր, որ հայ քյառթերի արքային ես ցանկանում եմ տեսնել Բաղրամյանի պրեզիդենտական պալատում քան թե Սևանի ճանապարհի ֆեոդալական ռաբիզ ապարանքում հումոր զգացողությունը կորցրել է: Նույնիսկ գերմանացիներին տվել անցել է :

Դիտեք գերմանական հումոր Ալիևի մասին, (գերմաներնի իմացությունը պարտադիր չէ)՝


ՀԳ այս բլոգը կամաց-կամաց տեղափոխվում է ֆեյսբուք: Հնգերացեք

Svejk Am -ի հետ:

Գագիկ Ծառուկյան, նախագահ

-------

upd Մեկ էլ նախքան փակելս մի հատ խնդրանք, Հայելի Ակումբի կազմակերպչին ասեք հետևի պլակատների փնթի վիճակը շտկի: Ոչ ամեն տնական ու տնայնավարի բանն է, որ լավ է: Ասուլիս վարելն ու կազմակերպելը պոպոքի մուրաբա  չէ: Իսկ գիտեք արդյո՞ք եթե իր հյուրերին հողաթափ (տապչկա) առաջարկում է: 

Վերջ

ոսկեղենիկ նաֆթալին

Սաշիկին «խառնում» ա Սերժի էն մյուս ախպոր հետ: Պազ-ն էլ Կռազ-ի հետ: Երևի Արմնյուզի Արտակի դաստուն ա եղել: Հայտնի «բանավեճի» սկզբում, երբ Վլադիմիր Կարապետյանի անունը «մթամ» խառնեց:

Բայց  շոֆեռի պահով ճիշտ ա ասում: Սովետի շոֆեռները բենզին քաշելու շլանգով էին ծնվում:

«Սաշիկ Սարգսյանը մոտավորապես այնքան լեզուներ գիտի, ինչքան ամբողջ իրենց թիմը՝ տարբեր լեզուների առումով: Եվ շատ գրագետ  գիտի այդ լեզուները: Այնպես որ, եթե ժամանակին կարողացել են իրենց հանգուցալուծումը գտնել եւ մեսիջներով ուղղորդված գալ մտնել հասարակություն՝ դա իրավունք չի տալիս մարդկանց արդար մոտեցումներն ու գրագիտությունը կապել «Կռազի» շոֆերի հետ: «Կռազի» շոֆերներն այն թվականներին ամենալավ ապրող մարդիկ էին մեր հասարակության մեջ: Ես  ուսուցիչ եմ եղել, դպրոցի տնօրեն, մի քանի անգամ ավելի լավ էին իրենք ապրում»:

Հավաստանի աֆիցանտը

Գիտեի, բայց չէի պատկերացնում, որ Սերժիկը էս աստիճան դիշովկա ա, պրիմիտիվ: Ու սա ա կառավարում երկիրը: Ողբամ իրան էլ, իրա սցենր գրողներին էլ, իրան ու ՀՀԿ-ին ձայն տվողներին, ու էս կուտը ուտող հավերին:



Աֆիցանտ կար, աֆիցանտ էլ մնաց:

«Մահ կամ ազատություն»


Ինչպես գիտեք սա հայ ազատագրական պայքարի հայտնի կոչերից է:    Քիչ առաջ մի տեղ տեսա, որ դաշնակցականները դեռ օգտագործում են այն:  Հետո հիշեցի Հայրիկյանի վերջին ասածը: Պարզվում է ճիչտ է ասել:



ՀԳ Հայրիկյանին ես կուզեի տեսնել գալիք խորհրդարանում: